суббота, 3 декабря 2011 г.

ԽՆԴՈՒԿՆԵՐ (ԱՆԵԿԴՈՏՆԵՐ)



Հայրը նամակ է գրում ուսանող որդուն.
«Զավակս, ծրարի մեջ դնում եմ 20 դոլար, ոնց որ դու խնդրել էիր: Ի միջի այլոց, հիշիր, որ դոլար բառը գրվում է մի «լ»-ով, իսկ 20 թիվը գրվում է մի զրոյով, այլ ոչ թե երկու»:

 ԱՊՀ երկրների տարածքում Մոսկվա գնալու հնարավորություն չունեցողների համար բացվել է Լենինի դամբարանների ցանց:
  
Լավ խոհարարը ճաղատ խոհարարն է:
  
Ես անսահման բարի, չափազանց խելացի, աննկարագրելի գեղեցիկ, անչափ աշխատասեր, բացառիկ օրինավոր, ազնվագույն, աննախադեպ տաղանդավոր, անձնվիրաբար սիրող, անկրկնելի կրքոտ, ծայրահեղ ուժեղ, անվիճելիորեն դրական նկարագրով, ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՀԱՄԵՍՏ ՄԵԾ մարդ եմ:

Երաժշտության դասատուն` աշակերտին.
– Եթե քեզ կարգին չպահես, ես անպայման կհայտնեմ ծնողներիդ, որ դու տաղանդ ես, և հետո նրանց ձեռքից չես պրծնի:
  

Комментариев нет:

Отправить комментарий